Արցախում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակն ու նպաստը կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում


10:39 , 9 հոկտեմբեր, 2020

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հայտարարությունը՝ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ

Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։

Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 (թեժ գիծ) հեռախոսահամարով։