Թշնամին ժամը 14:00-ի սահմաններում երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների կողմից կասեցվել է


15:24 , 8 հոկտեմբեր, 2020

Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության:

Այսպիսով՝ ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։

Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա։