Հայտնի է ԱԱԾ տնօրենի ԺՊ-ի անունը


12:58 , 8 հոկտեմբեր, 2020

Hraparak.am-ը գրում է․

Մենք քիչ առաջ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին ազատում են աշխատանքից։ Ոչ պաշտոնական աղբյուրը տեղեկացրեց, որ հրամանագիրն արդեն կա, շուտով կհրապարակվի։ Ավելին՝ արդեն հայտնի է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի անունը։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Միքայել Համբարձումյանը տնօրենի ԺՊ է նշանակվել։ Նույն աղբյուրը մեզ հորդորեց ճշտել նախկին լուրում հրապարակված պատճառը։ Հիշեցնենք, մենք գրել էինք, որ Քյարամյանն ազատվում է ռուսական պահանջների շրջանակներում։

Աղբյուրը պնդեց, որ պաշտոնաթողությունը կատարվել է ԱԱԾ աշխատանքները ձախողելու պատճառով։ Մասնավորապես, մոտալուտ պատերազմի մասին բավարար տեղեկություններ չհավաքելու պատճառով։