Արգիշտի Քյարամյանը կազատվի՞ աշխատանքից


12:10 , 8 հոկտեմբեր, 2020

Hraparak.am-ը գրում է․

ԱԱԾ-ին մոտ աղբյուրներից հենց նոր տեղեկություն ստացանք, որ ՀՀ վարչապետը որոշել է աշխատանքից ազատել ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին։ Ըստ ամենայնի՝ սա ռուսական կողմի պահանջների շրջանակներում է տեղի ունենում։

Հիշեցնենք, որ ռուս վերլուծաբանների վերջին հրապարակումների համաձայն՝ Ռուսաստանը Արցախյան պատերազմին միջամտելու համար որոշակի պայմաններ է առաջադրել ՀՀ իշխանություններին, որոնցից առանցքայինը սորոսականներից ազատվելն է։