ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա կլինի հոկտեմբերի 12-ին. ԱԳՆ մամուլի խոսնակ


20:05 , 7 հոկտեմբեր, 2020

Արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ:

Այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին: Այս մասին տեղեկացնում  ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: