Վերջապես իշխանությունները խոսեցին այս իրավիճակում կորոնավիրուսի վտանգներից


15:40 , 7 հոկտեմբեր, 2020

Վերջապես իշխանությունները խոսեցին այս իրավիճակում կորոնավիրուսի վտանգներից։

Շատ ուշացած խոսեցին։

Պատերազմի 2-րդ թե 3-րդ օրվանից գոռում եմ այս վտանգի մասին։

Երեկվա ընթացքում +672 նոր վարակակիր է հայտնաբերվել։ Ընդ որում, ավելի քիչ թեստերով, քան անցյալ շաբաթվա որոշ օրերին (նշանակում է, որ «որովհետև ավելի շատ թեստեր են արվում» փաստարկն արդեն չի աշխատում)։

Առավելագույնս զգույշ լինենք։ Ամեն մեկս։ Պատկերացնո՞ւմ եք, եթե այս վիճակում առանց այն էլ արդեն ճռռացող տնտեսությանն ու առողջապահական համակարգին մի հատ էլ կովիդ աղետն ամբողջ ուժով հարվածի։

#ասողիկնՈւՉլսողիկները