Աշխարհի ամենատարեց տղամարդը վստահ է, որ երկարակեցության գաղտնիքը բանանի և ասպիրինի մեջ է


00:27 , 30 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ աշխարհի ամենատարեց մարդ Ջիմ Ռամին 112 տարեկան է: Նա ծնվել է 1901 թ.՝ Իսպանիայի Էլ Տեխադո դե Բեխար գյուղում: 17 տարեկանում Ռամին իր ավագ եղբոր հետ մեկնել է Կուբա, իսկ 1920 թ.՝ Միացյալ Նահանգներ:

Գինեսի գրքում նշվում է, որ Ռամին ունեցել է «Կարճահասակ» մականունը, հաղորդում է Raut-ը:

Ռամին իր երկարակեցության գաղտնիքը բացատրել է նրանով, որ օրական ուտում է 1 բանան և խմում 6 հատ ասպիրին:

Նրա դուստրը, սակայն, այլ պատճառ է նշում: Նրա կարծիքով՝ իր հայրն այդքան երկար է ապրել, քանի որ նա անկախ և համառ տղամարդ է:

Բացի 68-ամյա աղջկանից, երկարակյացն ունի 76-ամյա որդի, 7 թոռ, 15 ծոռ: