ԵԽԽՎ․ Թուրքիային կոչ ենք անում անհապաղ դադարեցնել իր մասնակցությունը հակամարտությանը


12:44 , 7 հոկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

«Ես տխուր եմ և զայրացած, ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական անձնակազմի ողբերգական կորուստների համար, որոնք առաջացել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների նոր բռնկման հետևանքով: Այս ռազմական գործողությունները արագ վերաճում են համապարփակ պատերազմի, որը լրջորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը», - հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Մայքլ Աաստրուպ Յենսենը (Դանիա, ALDE):

«Երեկ կայացած նիստում Մոնիտորինգի հանձնաժողովը, որը ես նախագահում եմ, քննարկեց այս խորը մտահոգիչ զարգացումները հայ և ադրբեջանցի խորհրդարանականների ներկայությամբ և հորդորեց երկու երկրներին՝ ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները Եվրոպայի խորհրդի առջև և հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Այն կոչ է անում երկու պետություններին՝ առանց նախապայմանների համաձայնության գալ անհապաղ հրադադարի մասին և վերադառնալ բանակցային սեղան՝ ԵԱՀԿ Մինսկի հովանու ներքո: Այս հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», - ավելացրել է Յենսենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։