14 տարեկան Վահեն անցել է 250 կմ ու Արցախից ընտանիքին հասցրել Հայաստան


23:43 , 6 հոկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Առանց վարորդական իրավունքի ու մեքենան առանց վնասելու 14 տարեկան Վահեն անցել է 250 կմ ու Արցախից ընտանիքին՝ մայրիկին ու քույրիկին հասցրել Հայաստան։ Նրան մեքենա վարել Արցախի սահմանը պահող սպա հայրն է սովորացրել։

«Որ արդեն կրակում էին, այդ ժամանակ տնից դուրս եկանք ու ճանապարհով եկանք։ Որտեղ կանգնացրել են, ասել են՝ դուխով կգնաս»,- «Լուրերին» պատմում է Վահեն։

Նրանք արդեն ժամանակավոր կացարան են գտել, դպրոց է գնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ