Աննա Հակոբյանը` Նիկոլ Փաշինյանի Արցախ այցից տեսանյութ է հրապարակել


23:14 , 6 հոկտեմբեր, 2020

Երբ գտնվում ես ժամեր շարունակ անդադար հրթիռակոծվող քաղաքում, և այդ ընթացքում նույնիսկ ապաստարանում չես, այլ շատ խոցելի վայրում:

Երբ գիտակցում ես, որ քեզ հետ Ստեփանակերտ եկած երեք փխրուն աղջիկների, որդուդ և քո կյանքը, այնպես ինչպես Ստեփանակերտի հազարավոր խաղաղ բնակիչների կյանքը մազից է կախված, և ամեն վայրկյան իրավիճակը կարող է անշրջելի դառնալ:

Երբ ամուսինդ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, նույն այդ հրթիռների տակ, այնուամենայնիվ, հասնում է Ստեփանակերտ, արձանագրում ես, որ վերմարդկային հովանավորության տակ ենք գտնվում որպես ազգ և պետություն:

ԵՎ մեզ արդեն այլ բան չի մնում, քան վերջնական ՀԱՂԹԱՆԱԿՆ արձանագրելը։