Կյանքն ապաստարանում. ՖՈՏՈՇԱՐՔ Արցախից (Photo)


21:07 , 6 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Tert.am-ի լուսանկարիչ Վահե Մելքոնյանը շարունակում է բացառիկ կադրեր ներկայացնել Արցախից:

Նոր ֆոտոշարքն Արցախի ապաստարաններից է, որտեղ խաղաղ բնակչությունը պատսպարվում է հակառակորդի հրթիռակոծությունից:

Պատերազմական այս օրերին հակառակորդը պարբերաբար հրթիռակոծում է Ստեփանակերտը՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Լուսանկարներն արտոնված են Պաշտպանության նախարարության կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ