Մեր պետականության դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիային դիմագրավելու կարևոր ուղղություններից մեկը տեղեկատվականն է, որի առանցքային ենթաուղղությունը մարդու իրավունքների բլոկն է


20:04 , 6 հոկտեմբեր, 2020

Հենց նոր հասել եմ Երևան՝ այստեղից աշխատանքը շարունակելու նպատակով։

Մեր պետականության դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիային դիմագրավելու կարևոր ուղղություններից մեկը տեղեկատվականն է, որի առանցքային ենթաուղղությունը մարդու իրավունքների բլոկն է։ Այստեղ մեր գլխավոր խնդիրն է մարդու իրավունքների մասով հայկական կողմի մոտեցումը, այն է՝ իրականությունը դարձնել հասու և դոմինանտ մի քանի կարևոր պետությունների հանրություններում և միջազգային իրավապաշտպան համայնքում։ Դրա համար անհրաժեշտ է՝ (1) ճիշտ կոնտեկտ և (2) արդյունավետ տարածում (delivery):

Այս ուղղության Արցախյան կողմի թիվ մեկ պատասխանատուն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն է, որն իր թիմով այս դժվարին պայմաններում անում է առավելագույնը։

Մեր գործն եմ համարում ամեն կերպ օգնել Արցախի օմբուդսմանին՝ լուծելու վերը նշված խնդիրը։ Ուստի՝

1) եթե կան կոնտակտներ միջազգային ազդեցիկ մեդիաներում, միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի ազդեցիկ գործիչների շրջանում, ովքեր կարող են օգտակար լինել, իմաց տվեք։

2) սոցիալական մեդիայում, հատկապես՝ թվիթերում գեներացրեք կոնտենտ Արտակ Բեգլարյանի նախաձեռնած #DontBeBlind արշավի շրջանակներում և տարածեք համապատասխան հեշթեգը։ Թե ինչի մասին է արշավը՝ տեսեք մեկնաբանություններում։

3) Եթե կան այլ գաղափարներ, կարող ենք քննարկել։ Ես մշտապես կապի մեջ եմ Արցախի օմբուդսմանի հետ։

Դեռևս այսքանը։