Հրազդանում անդամալույծ ամուսինը ննջասենյակում կտրել է քնած կնոջ նախաբազկի զարկերակը


22:58 , 29 հուլիս, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Նշված քրեական գործը հարուցվել է հուլիսի 27-ին Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակչուհի 79-ամյա Տորիկ Գրիգորյանին մարմնական վնասվածք պատճառելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը հիվանդանոցից ահազանգել էին ոստիկանություն, որ աջ նախաբազկի զարկերակային կտրվածք ախտորոշմամբ շտապ օգնության բրիգադի կողմից հիվանդանոց է բերվել Տ. Գրիգորյանը, ով հիվանդանոց մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ-քննչական խմբին ի վիճակի չի եղել կատարվածի մասին տեղեկություններ տալու:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ