ԵԱՀԿ ԽՎ․ Լեռնային Ղարաբաղի արյունահեղությունը պետք է ավարտվի


18:07 , 6 հոկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է.

«Սարսափած եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև շփման գծից այն կողմ արյունահեղության շարունակականությունից»,-հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին՝ վերահաստատեց կոչը ՝ դադարեցնել ռազմական գործողությունները՝ ի շահ քաղաքացիական անձանց և վերստին հանձն առնել բանակցություններն ու խաղաղ ճանապարհով լուծում գտնելու համար՝ համաձայն ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների:

ԵԱՀԿ կայքում հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում ԵԱՀԿ ԽՎ նախագահն անմիջական կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ, ընդգծել ԵԱՀԿ ԽՎ դիրքորոշումը և երկու կողմերին էլ հորդորել վերսկսել բանակցային գործընթացը:

«Մենք շարունակում ենք լուրջ մտահոգվել հակամարտության հետ կապված զոհերի աճի մասին հաղորդագրություններով, մասնավորապես տեղի բնակչության վրա ազդեցությամբ, որը, չնայած խաղաղ բնակչությանը պաշտպանելու պարտավորությանը, շարունակում է տառապել շարունակվող մարտերից։ Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև համապատասխան երկրների նախագահների և արտգործնախարարությունների կոչը՝ անվերապահ հրադադարի մասին», - այսօր ասել է Ծերեթելին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ