Թշնամին վերսկսել է հրետակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը․ որ դրան կհետևի Պաշտպանության բանակի համաչափ պատասխանը, ընդամենը րոպեների հարց է


17:14 , 6 հոկտեմբեր, 2020
Նախորդ գրառումս կատարելուց անմիջապես հետո թշնամին վերսկսել է հրետակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը։ Որ դրան կհետևի Պաշտպանության բանակի համաչափ պատասխանը, ընդամենը րոպեների հարց է, բայց որ խաղաղ բնակչությանը նորից թիրախավորելով թշնամին հասկացնել է տալիս, որ առաջնագծում վիճակ չունի, դա միանշանակ ստուգված փաստ է։