Նախորդ տարի հպարտությամբ այցելել եմ Արցախ և հիացել ոչ միայն դրա գեղեցկությամբ, այլև մարդկանց էներգիայով և հոգով, որոնք բարգավաճում են՝ չնայած ադրբեջանական դիպուկահարների, ականների և այլնի առկայությանը


11:09 , 6 հոկտեմբեր, 2020

Կոնգրեսական Ջուդի Չուն իր թվիթերյան էջում գրառում է կատարել ԼՂ հակամարտության վերաբերյալ.

«Ես մտահոգված եմ Արցախի խաղաղ ժողովրդի դեմ Ադրբեջանի բռնի գործողությունների կապակցությամբ։ Նախորդ տարի հպարտությամբ այցելել եմ Արցախ և հիացել ոչ միայն դրա գեղեցկությամբ, այլև մարդկանց էներգիայով և հոգով, որոնք բարգավաճում են՝ չնայած ադրբեջանական դիպուկահարների, ականների և այլնի առկայությանը»։