10:40 , 6 հոկտեմբեր, 2020
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է.
«Ադրբեջանի ագրեսիան չպետք է մեզ զարմացնի. արդեն մի քանի շաբաթ է, ինչ Բաքուն մեծացնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը` մշտապես սպառնալով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին։
Օգոստոսին Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացրեց և ապահովեց Թուրքիայի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման հարցում։ Թուրքիայի այս միջամտությունը քաջալերեց Ադրբեջանին։
Համաձայն հավաստի տվյալների` Անկարան սիրիացի զինյալների է ուղարկել` hաջակցություն ադրբեջանական բանակի։
Այսպիսով` Թուրքիան գործում է նաև Լիբիայում` տարածաշրջան բերելով անկայունություն և նորանոր բռնություններ։
Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, կառուցողական երկխոսություն փնտրի ԵԱՀԿ շրջանակներում։
Ինչ վերաբերում է Թուրքիային, չենք կարող խելամիտ պահվածք ակնկալել, և դա պետք է հասկանա նաև միջազգային հանրությունը` Սիրիա, Լիբիա, Միջերկրական ծով և հիմա էլ` Լեռնային Ղարաբաղ։ Թուրքիան կշարունակի այդ քաղաքականությունը, քանի դեռ մենք դրան դեմ չկանգնենք։
Իմ մտքերը նրանց հետ են, ովքեր տառապում են այս անընդունելի ուժի կիրառումից»։