Երկու օրում «Հայաստան» հիմնադրամին ուղղված նվիրատվությունները կրկնապատկվել են


18:49 , 5 հոկտեմբեր, 2020

Banks.am-ը գրում է.

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային միասնական դրամահավաք-արշավի շրջանակում արդեն իսկ հավաքագրվել է ավելի քան $40 մլն:

Նյութը հրապարակելու պահին նվիրատվությունների ընդհանուր ծավալը կազմել է $ 40,002,160: Երկու օրվա ընթացքում նվիրատվությունների ծավալը կրկնապատկվել է:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն այսօր ասել էր, այս դրամահավաքն արդեն իսկ վերածվել է համահայկական գլոբալ մեծ շարժման, քանի որ աշխարհի բոլոր փոքր ու մեծ հայկական համայնքներում մասնակցում են դրան:

Համազգային դրամահավաքը մեկնարկել էր սեպտեմբերի 27-ին:  

Նվիրատվությունները շարունակվում են: