19:45 , 29 հուլիս, 2013
Իմ ընտանիքը բաղկացած է 3 անձից, և ըստ այդմ՝ ես կգնեմ ղարաբաղյան վիճակախաղի 3 տոմս՝ առաձնապես շահելու հույս չունենալով: Ասեմ, թե ինչու՝ առաջին անգամ անկախությունից հետո մեր երկրում (ԼՂՀ-ն էլ հետը) անց է կացվում վիճակախաղ ոչ թե մասնավոր կազմակերպության, այսինքն՝ վերին իշխանավորի կողմից, այլ հենց պետության անունից՝ հանուն իրական պետական շահի: Միայն թե ակնկալում եմ ողջ հասույթի և դրա ծախսային հոդվածների վերաբերյալ ամենաբարձր աստիճանի թափանցիկության ապահովում…