Հերոսական դրվագներ ռազմաճակատից. շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը «ԻԳԼԱ»-ով թշնամու 2 ՍՈՒ-25 ինքնաթիռ է խոցել


11:42 , 5 հոկտեմբեր, 2020

Հերոսական դրվագներ ռազմաճակատից

Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն, «ԻԳԼԱ» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքներին, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ: