Panorama.am-ը գրում է․
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը հանդես է եկել բաց նամակով։ Այս մասին գրում է Nouvelles dArménie-ն։
«Վերջին յոթ օրերը դժվար, ողբերգական, ծանր, բայց հույսով և ապրելու ցանկությամբ լի էին: Մենք արթնանում ենք այն հույսով, որ պատերազմն ավարտված է, և քնում ենք՝ հուսալով, որ ռազմական գործողությունների վերջին օրն է:
Ինչպես հայրս՝ Շառլ Ազնավուրը, սիրում էր կրկնել, նա 100%-ով հայ էր և 100%-ով ֆրանսիացի:
Հայաստանը և նրա ճակատագիրը միշտ կարևոր են եղել մեր ընտանիքի համար, ինչն էլ հանգեցրեց իմ որոշմանը՝ միանալու հորս՝ «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման գործին: Եթե հայրս իրեն համարում էր միաժամանակ և՛ հայ, և՛ ֆրանսիացի, ես ավելի շատ ինքնություններ ունեմ, որոնք կերտել են ինձ: Իմ կյանքի ընթացքում ես ապրել եմ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, և այս բոլոր երկրները, յուրաքանչյուրն իր հերթին, ինձ տվել է կրթություն, հնարավորություններ, փորձ, ընկերներ, ընտանիքի անդամներ:
Այսօր ես դիմում եմ այդ պետություններին, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարներին հաստատուն կոչով` կանգնել փոքր և համարձակ ազգի կողքին, որը միայնակ պայքարում է ահաբեկչության դեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։