19:21 , 29 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Մոսկվայի «Սպարտակ»-ի նորեկ Արազ Օզբիլիսի գործակալ Վալերի Հովհաննիսյանը «Радио Спорт» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ իր հաճախորդի հրաժարագինը կազմում է 40 մլն եվրո:
Ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպանը մոսկովյան ակումբի կազմը համալրել է ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հովհաննիսյանը նաև հայտարարել է, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրվում էինք նաև Մոսկվայի «Դինամո»-ն, «Լոկոմոտիվ»-ն ու ֆրանսիական «Մոնակո»-ն: