Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին․ Լոս Անջելեսի քաղաքապետ


09:33 , 5 հոկտեմբեր, 2020

1lurer.am-ը գրում է․

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին Թվիթերի էջում գրառում է կատարել՝ հաջակցություն Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի։

«Լոս Անջելեսը հպարտ է՝ լինելու հայկական ամենամեծ սփյուռքի տունը։ Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։ Կոչ եմ անում Վաշինգտոնում մեր առաջնորդներին վարել հետևողական և խստապահանջ դիվանագիտություն, որն անհրաժեշտ է Արցախում խաղաղություն հաստատելու համար: Թուրքիան պետք է դուրս գա»,- գրել է քաղաքապետը: