23:17 , 29 հուլիս, 2013
Doctors.am-ը գրում է.
Սննդաբանների մշտական խորհուրդներից մեկն այն է, որ ափսեն բազմերանգ լինի, այդ պատճառով խորհուրդ է տրվում ընտրել վառ գույներով մրգեր ու բանջարեղեններ, քանի որ, ըստ սննդաբանների, գույնը խոսում է մթերքի սննդարարության մասին: Սակայն գիտնականներն ապացուցել են, որ կարտոֆիլն ու սպիտակ բանջարեղենները նույնպես սննդարար են և հավասարապես կարևոր են սննդակարգի հավասարակշռության համար:
Այնպես որ սննդաբանները խորհուրդ են տալիս սպիտակ բանջարեղենները ևս ներառել սննդակարգի մեջ՝ մասնավորապես հյուսվածքի, կալցիումի ու մագնեզիումի պակասի դեպքում: Գիտնականները խորհուրդ են տալիս հաճախ օգտագործել կարտոֆիլ, ծաղկակաղամբ, սոխ, սունկ, շաղգամ և այլն:
Մասնագետների կարծիքով՝ ճիշտ մշակման դեպքում կարելի է պահպանել սպիտակ բանջարեղենների սննդարարությունը: Եթե նախկինում կարտոֆիլը տապակած (ֆրի) տեսքով ասոցացվում էր բացառապես կալորիական և անառողջ մթերքների հետ, ապա այսօր գոյություն ունեն մշակման նոր մեթոդներ: