Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում իրադրությանը


16:45 , 4 հոկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է.

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը (Klaus Iohannis) հոկտեմբերի 1-ից 2-ը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական խորհրդի արտահերթ նիստին, որի ընթացքում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության գոտում իրադրությանը։

Ռումինիայի նախագահը վերահաստատել է իր կոչը՝ հակամարտության դեէսկալացիայի և քաղաքական երկխոսությունը վերսկսելու վերաբերյալ՝ միջազգային իրավունքի համաձայն խաղաղ լուծումներ գտնելու համար:

Նախագահ Կլաուս Յոհաննիսը հայտնել է իր աջակցությունը նաև Մինսկի խմբի աշխատանքներին և խրախուսել Եվրամիության ավելի ակտիվ դերակատարությունը ճգնաժամի կարգավորման գործընթացում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ