Հայկական դիվանագիտությունը պետք է սկսի ջանքեր գործադրել Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը հետաքննելու համար


15:41 , 4 հոկտեմբեր, 2020

Հայկական դիվանագիտությունը զուգահեռաբար պետք է սկսի ջանքեր գործադրել Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը հետաքննելու՝ միջազգային կառույցների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի հետաքննչական մեխանիզմների գործադրման համար։

2008 թվականի ռուս-վրացական պատերազմի կապակցությամբ այսպիսի քայլ ձեռնարկվել է ԵԽԽՎ-ի կողմից՝ անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների հանձնաժողովի (մոնիթորինգային հանձնաժողով) լիազորությունների շրջանակում։ Դրա արդյունքում հօդս ցնդեցին Սաակաշվիլիի կողմից տարածվող ստերը։

#StopAzerbaijaniAggression #ArtsakhStrong #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ