Հաջիևը հաստատել է Թուրքիայի մասնակցությունը պատերազմին


16:09 , 4 հոկտեմբեր, 2020

1lurer.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատահաբար հաստատել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցությունը:

Նա Արցախի պաշտպանության բանակի կողմից Գյանջայի ռազմական ավիաբազային հասցված հարվածի հետևանքները ցույց տալու համար Թվիթերի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում հստակ երևում է, որ տարածքում թուրքական բանակի համազգեստով զինծառայողներ են կանգնած:

Ավելի ուշ լուսանկարը հեռացվել է: Հաջիևը պարզաբանել է, թե իբր թուրք զինվորականները պարզապես ուսումնավարժանքի են մասնակցել: