Փաստացի Իսրայելը թուրքերի, ադրբեջանցիների ու սիրիացի ջիհադիստ-տեռորիստների հետ իրեն դրել է նույն նավակի մեջ


15:20 , 4 հոկտեմբեր, 2020
Փաստացի Իսրայելը թուրքերի, ադրբեջանցիների ու սիրիացի ջիհադիստ-տեռորիստների հետ իրեն դրել է նույն նավակի մեջ: Փաստացի թուրքերը, ադրբեջանցիներն ու ջիհադիստ-տեռորիստները հայ զինվորականների և խաղաղ բնակիչների դեմ կիրառում են իսրայելական մահաբեր տեխնոլոգիաները: Տեսնես գոնե հասկանո՞ւմ են Իսրայելում, որ իրենց իսկ տեխնոլոգիաների հայտնվելը տեռորիստական ինտերնացիոնալի ձեռքում վտանգավոր է, շատ վտանգավոր է հենց իրենց համար: Մարդկությունը դրա փորձն ունի, Ալ-Ղայիդան և ԻԳԻԼ-ը վկա, երբ զենքերն ու տեխնոլոգիաները պտտվեցին զինողների և տեխնոլոգիաներ տրամադրողների դեմ: