19:24 , 29 հուլիս, 20131. Սուպերմեն. «Երկու աշխարհների միջև»
Մի հոգեբանի խնդրել են որոշ երիտասարդների ենթարկել հոգեբանական վերլուծության: Ահա թե նա ինչ ասաց Սուպերմենի մասին:
«Կարծում եմ, որ այս երիտասարդը երկու տարբեր աշխարհների է պատկանում: Բուժման մեխը երկու աշխարհների ինտեգրումն է. պետք է օգնենք նրան համատեղել բնությունը (որտեղից նա ծագել է) և դաստիարակությունը (ինչպես նրան մեծացրել են իրեն որդեգրած ծնողները): Նա մնացել է երկու փոփոխականների արանքում` այն, ինչը նա սովորել է, և այն, ինչը նրան է փոխանցվել ժառանգաբար: Այլ կերպ ասած` հակասություն է առաջանում այն պատճառով, որ կա երկու ընտանիք` կենսաբանական ընտանիքը և նրան որդեգրած ընտանիքը: Այս խնդիրը լուծելու ձևերից է տարբեր ինքնություններով հանդես գալը: Այս կերպ ամրապնդվում են բնավորության տարբեր գծեր»:
2. Երկաթե մարդը. «Խորը գոյաբանական երկընտրանք»

Բժիշկն ասաց.
«Նրա մոտ առաջեցել է խորը գոյաբանական երկընտրանք, որով հարցականի տակ է դրվում իր սեփական մահացությունը, ինչի արդյունքում նա հետադարձ հայացք է ձգում իր կյանքի վրա և վերլուծում, թե ինչպես է ինքն ապրում: Նա լարված հարաբերությունների մեջ է իր հոր հետ: Անձի ինքնությունը զարգանում է բնավորության որոշ գծերով մեր ծնողներին նմանվելով կամ նրանցից տարբերվելով: Մի կողմից, թվում է, թե նրա հայրը օժտված է բնավորության այնպիսի գծերով, որ արժե նրան նմանվել` սրամտություն, ինքնավստահություն: Սակայն նրա հայրն ունի նաև այնպիսի գծեր, ինչպիսիք են մանիպուլացիան, անմատչելիությունը: Այսպիսով, նա պիտի առանձնացնի իր հոր դրական գծերը, որոնցից ինքը չի ցանկանում ազատվել, և բացասական գծերը, որոնցից նա պիտի փորձի խուսափել: Կարծես նա նաև դժվարությամբ է ինտիմ հարաբերություններ հաստատում` վախենալով, թե նա դրանից ավելի խոցելի կդառնա: Որոշ դեպքերում ակնհայտ երևում է, որ նա մարդկանցից հեռավորություն է պահպանում»:
3.Բեթմեն. «Նա սարսափ է ազդում այլ մարդկանց վրա»

Բժշկի «դատավճիռը». «Անհավատալի կթվա, որ նա կարող է բուժման կարիք ունենալ: Առաջին հայացքից նա խղճի խայթից չի տանջվում, ոչ էլ կարեկցանքի զգացողություն է ունենում: Այնպես որ, դժվար թե նա հայտնվեր իմ աշխատավայրում: Սակայն իրականում նա իր սեփական վախերն ասոցացնում է վտանգի հետ: Նա ասես վախ է առաջացնում այլ մարդկանց մոտ: Նա կարծես վերածվում է գիշատչի և սարսափ է ազդում մարդկանց վրա: Սա մի մեխանիզմ է, որի օգնությամբ նա փորձում է ձերբազատվել իր սեփական երկյուղներից»:

Կանխատեսումը. «Նրա ձիրքերը մի տեսակ ծանր են, ասես դրանք հատուկ ուղղորդված լինեն մեղքերով: Չգիտեմ, թե նա ինչպես է վերահսկում իր ձիրքերը, բայց կարծես նա ինքն էլ դեռ չի կողմնորոշվում` արդյոք ցանկանո՞ւմ է օգտագործել դրանք: Ես նրան մի քանի հարց կտայի. արդյո՞ք նա կորստի զգացողություն է ունենում, երբ օգտագործում է իր ձիրքերը: Արդյո՞ք նա կարծում է, թե երբեք չի կարող վստահել որևէ մեկին: Կարծես նա այնքան լավ չի գիտակցում, թե որոնք են իր պահանջները տարբեր հարաբերություններից: Ես կփորձեի դրդել նրան մտածելու, թե ովքեր են այն մարդիկ, որոնք կկարողանան բավարարել իր պահանջմունքները»:
5. Հալկ. «Խիստ անհանգստություն և պարանոյիկ մտածողության հավանականություն»

Նրա հիմնական խանգարումները. «Հետաքրքիր կլիներ իմանալ խիստ անհանգստության և պարանոյայի միջև տարբերակիչ գիծը: Այս երկու երևույթները կարող են միանման արտահայտվել: Ես կուզեի, որ ինքը նկարագրի, թե ինչպես է պատկերացնում իր հալածանքները, նվաստացումները: Այս կերպ հնարավոր կլիներ պարզել, թե արդյո՞ք նա իրականությունը հստակ պատկերացնում է, թե՞ պարանոյայի գիրկն է ընկել: Միայն սրանից հետո ես կկարողանյի բուժման եղանակը ընտրել: Նա կարող է ունենալ ագորաֆոբիա (տարածության վախ): Սա կարող է այնքան ընդգծված լինել, որ նա կարող է մինչև անգամ վախենալ տնից դուրս գալուց: Բուժման ամբողջ ընթացքը կարող էր շատ սթրեսային լինել նրա համար: Այսպիսով, ես կնախընտրեի շատ դանդաղ առաջ ընթանալ»:
6. Սարդ-մարդը. «Պասիվության և ակտիվության դիլեման»

Բժշկի տեսակետը. «Նրա գլխավոր խնդիրը ակտիվության ու պասիվության դիլեման է: Ես տեսնում եմ, որ նա վախենում է իր սեփական գործողություններից, սակայն մեղավոր է զգում, երբ մատնվում է անգործության: Բուժման ընթացքում ես նրան կխնդրեի ասել, թե նա ինքն ինչպես է պատկերացնում այս դինամիկան: Մենք նաև կվերադառնայինք այն ժամանակաշրջանին, երբ նա իր քեռու հետ կապված տրավմա տարավ: Նա ասես մեղավոր է զգում իրեն, որ թույլ է տվել, որ հանցագործը հեռանա: Այսպիսով, մենք կփորձեինք նրա համար այդ իրադարձությունները ներկայացնել համատեքստում, որպեսզի նա կարողանար գոնե մասամբ ներել ինքն իրեն: Պետք է նաև նրան դրդել ավելի ակտիվ լինել հետագա կյանքում և միջամտել այն բաներին, որոնցում նրա ակտիվությունը կարող է դրական արդյունքների հանգեցնել»:
7. Կատու-կին. «Նորմալ երկընտրանք»

Նրա խնդիրները` ըստ բժիշկների. «Նա ասես կասկածի տակ է առնում իր իսկ գործողությունների բարոյականությունը, սակայն նա չի հասկանում, թե դա որքան է մեկուսացրել նրան մյուսներից: Երկընտրանքը ոչ միայն բարոյականության, այլև բանականության հարթությունում է: Մարդկանց հետ շփվելու, հարաբերություններ հաստատելու համար նա ստիպված կլինի վերջ դնել այս կենսակերպին: Ես կխրախուսեի նրան վերաիմաստավորել կյանքը»:
8. Ռոուգ. «Աճպարարություն մոգական մտածելակերպով»

Բժշկի «դատավճիռը». «Դուք հաճախ եք լսում, թե ինչպես է նա արտահայտվում այլ մարդկանց վերքերի մասին, սակայն նա ունի իր սեփական վերքերն ու դարդերը: Մտերմությունը երկկողմանի ճանապարհ է: Նա մշտապես հոգում է դիմացինի զգացմունքների մասին: Իր մտերմիկ վերաբերմունքով նա ծառայում է այլ մարդկանց: Ես կօգնեի նրան հասկանալ, թե նա ինքը ինչ է շահում մտերմիկ շփումներից, և արդյոք նա ունենում է այն զգացողությունը, որ ինքն իրեն ավելի խոցելի է դարձնում այդ շփումների արդյունքում: Մի խոսքով, ես կփորձեի հասկացնել նրան, որ պետք է հոգ տանել ոչ միայն դիմացինի, այլև սեփական անձի մասին»: