«Ադրբեջանի գազամուղներն ու նավթամուղները պետք է առնվեն հայկական զինված ուժերի նշանառության տակ». Արման Բաբաջանյան


14:10 , 4 հոկտեմբեր, 2020
Ադրբեջանում միլիարդավոր դոլարների հասնող արևմտյան նախագծերը, ենթակառուցվածքները, գազամուղներն ու նավթամուղները, որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավոր, պետք է այլևս առնվեն հայկական զինված ուժերի նշանառության տակ, քանի որ դրանցից ստացվող նյութական միջոցները, հասույթը Բաքվի իշխանություններն օգտագործում են տարածաշրջանում ահաբեկչության տարածման նպատակով: Սա այլևս հրատապ կարևորության հարց է: