Գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան են տեղափոխվել հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիները. ԱՆ


10:36 , 4 հոկտեմբեր, 2020

Գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան տեղափոխվել են հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Էկոնոմիկայի նախարարությունն ապահովել է քաղաքացիների կացության համար բարձրակարգ հյուրանոց, մեր կողմից կազմակերպվել է ծրագրային հեմոդիալիզի ծառայության մատուցման հնարավորությունը:

Բնականաբար, կացությունը հյուրանոցում, սնունդը, տեղափոխումը հյուրանոցից հիվանդանոց և բժշկական օգնությունն անվճար է՝ պետական ֆինանսավորման ներքո:

Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն տեղափոխվել են ՀՀ տարածք և ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել առողջապահության նախարարություն:

Մեր կողմից անհապաղ կկազմակերպվեն թե կացության հարցերը Երևանում, թե պատշաճ բժշկական օգնությունը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն` 8003 հեռախոսահամարով: