Panorama.am-ը գրում է․
Եվրախորհրդարանի Group of the European Peoples Party-ի անդամ, Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր (ÖVP) Լուկաս Մանդլը, Եվրախորհրդարանի Identity and and Democracy Group-ի անդամ, Ավստրիայի ազատական կուսակցության պատգամավոր Հարալդ Վիլիմսկին, Ավստրիայի խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր (SPÖ) Յորգ Լայխտֆրիդը հայտարարություններ են արել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիայի և լարվածության թուլացման վերաբերյալ։
Լուկաս Մանդլ (Lukas Mandl), Եվրախորհրդարանի Group of the European Peoples Party-ի անդամ, Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր (ÖVP). «ԵՄ գագաթաժողովը պետք է պատժամիջոցներ նախապատրաստի Թուրքիայի համար»
Անդամակցության բանակցությունները հայտարարել ավարտված. Էրդողանի ռեժիմի համար ԵՄ ֆինանսական աջակցություն չտրամադրել:
Բրյուսել (OTS)- «Էրդողանի ռեժիմն ակնհայտորեն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան դառնա տարածաշրջանում լարվածության թեժացման կենտրոն՝ հաշվի չառնելով կորուստները և ԵՄ-ի հետ հարաբերությունները: ԵՄ պետություններ Հունաստանի և Կիպրոսի տարածքային ջրերում ապօրինի հորատումից, ավելին՝ Լիբիայում և Սիրիայում կասկածելի պատերազմական առաքելություններից հետո, Թուրքիայի նախագահն այժմ սրում է Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր բռնկված պատերազմը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։