«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հսկայական անելիք ունի»․ Տիգրան Աբրահամյան


01:38 , 4 հոկտեմբեր, 2020

Պատերազմը գոնե ժամանակավոր պետք է կանգնեցնել, հասկանալ, թե ի՞նչ է կատարվում թեժ հատվածներում։

Արդյո՞ք կողմերը վիրավորներ ունեն, արդյո՞ք կորուստներ կան մարտադաշտում և այլն։

Կարծում եմ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այստեղ հսկայական անելիք ունի և պետք է նախաձեռնողականություն դրսևորի։

Ի դեպ, սա պետք է օրակարգային լինի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար։