17:19 , 29 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Ստավրոպոլի երկրամասում շարունակվում է աղմկահարույց սպանության հետաքննությունը, որը տեղի էր ունցել Լիսիգորսկի կայարանում:
Կիրակի գիշերը սեփական տանը գնդակահարվել են ծագումով հայ գործարար 45-ամյա Խաչատուր Ղազարյանի երկու երեխաները: Դաժան հաշվեհարդարի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր նրա 11-ամյա դուստրը՝ Լիանան։ Խաչատուր Ղազարյանի 16-ամյա որդին՝ Արսենը, ստանալով գլխի շրջանում հրազենային վնասվածք, ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
Երեխաների 44-ամյա մայրը` Թամարա Ղազարյանը, հրազենային վնասվածք է ստացել պարանոցի շրջանում և գտնվում է հիվանդանոցում: Ինչպես պարզել է հետաքննությունը, հանցագործը տուն է ներթափանցել տանիքից՝ տեղական ժամանակով ժ. 1:00-ին:
«Հետաքննության կողմից չպարզված անձը՝ դիմակով, տանիքից ներթափանցել է Գեորգիևսկի շրջանի Լիսիգորսկի մասնավոր տնային տնտեսություններից մեկը»՝ ասված է ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչության կայքում:
«Ստացած վնասվածքներից աղջիկը տեղում մահացել է, տղան մահացել է վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնում է Life News-ը:
Հանցագործության դրդապատճառները դեռևս հայտնի չեն: Հետաքննությունը դիտարկում է մի քանի տարբերակ, որոնցից մեկի համաձայն՝ սպանությունը կատարվել է Խաչատուր Ղազարյանի կոմերցիոն գործունեության պատճառով: Չի բացառվում, որ սպանությունը կատարվել է անձնական թշնամանքի հողի վրա:
Ղազարյանների հարևանների խոսքերով՝ բազմոցին, որտեղ ճակատագրական գիշերը քնել են երեխաները, սովորաբար գիշերել են նրանց ծնողները: Մասնագետները ենթադրում են, որ հանցագործը կարծել է, թե բազմոցին գտնվում են երեխաների ծնողները, և կրակ է բացել նրանց վրա: Աղմուկ լսելով՝ Թամարան մտել է հյուրասենյակ: Գիտակցելով, որ սխալվել է, մարդասպանը կրակել է կնոջ վրա և դիմել փախուստի: Փամփուշտը դիպել է 44-ամյա Թամարա Շուշանյանի ծնոտին, ինչի շնորհիվ կինը ողջ է մնացել:
Խաչատուր Ղազարյանը չի տուժել, քանի որ հանցագործության պահին եղել է լոգասենյակում: Նա միանգամից դուրս է թռել պատուհանից, ինչի շնորհիվ փրկվել է:
Հարուցվելէ քրեական գործ:
Մարդասպանին որոնելու համար գործի է դրվել «Վուլկան-4» գործողությունների ծրագիրը:
Ավելի վաղ Ղազարյանները կորցրել էին իրենց ևս մեկ երեխայի: Երեխան դարձել էր կրակի զոհ: