էպոս Վարդանին 12 տարով փակելու են... նա երկար խորհելու ժամանակ կունենա


17:11 , 29 հուլիս, 2013

Էպոսին 12 տարով փակելու են... Գուցե դա հենց այն ժամկետն է, որ կորեկը պիտի ընկույզի չափ դառնա... Ուրեմն, էպոս Վարդանը երկար մտորելու ու խորհելու ժամանակ կունենա, իսկ նրա կողմից զոմբիացված մոտ 40 երիտասարդ էլ դուրս կգա «կախարդված շրջանից»... Էպոսի հետ կատարվածն այն բացառիկ դեպքերից է, երբ ցավի զգացում չի ծնվում, որովհետև մի բարձրաստիճան զինվորականի հետ զբաղվելով ռազմանյութերի առքուվաճառքով` այս մարդն, ըստ էության, թուլացրել է մեր բանակը, հարված հասցրել մեր երկրի անվտանգությանը...