Աշխարհի 20 ամենաբարձր հեղինակությունն ունեցող կազմակերպությունները


19:35 , 29 հուլիս, 2013

Նյույորքյան «Reputation Institute» խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է 100 ամենաբարձր հեղինակությունն ունեցող ընկերությունների ամենամյա վարկանշային աղյուսյակը: Ուսումնասիրության հեղինակները հարցում են անցկացրել 15 երկրների 55,000 սպառողների շրջանում: (այդ թվում` Ռուսաստանում)՝ պարզելու այս կամ այն ընկերության վստահության ցուցանիշը:

​​«Հեղինակության ցուցանիշը» (RepTrak Pulse) 0 - ից 100 բալանոց սանդղակով ներկայացնում է սպառողների միջին վերաբերմունքը ընկերության հեղինակության հանդեպ: Ցուցանիշը հաշվի է առնում չորս կարևորագույն հուզական ցուցանիշները` վստահություն, հարգանք, հիացմունք ու բարյացակամություն: «Reputation Institute» նաև վերլուծել է կորպորատիվ հեղինակության յոթ չափորոշիչները՝ աշխատանքի վայրը, կառավարումը, ազգային պատկանելությունը, ֆինանսական վիճակը, առաջադիմական հատկանիշները, արտադրանքը և ծառայությունները, նորարարությունները: Այս չափորոշիչների խումբը նաև սահմանում է «վստահության ցուցանիշը»  բաժնետերերի, մրցակիցների մոտ, ինչպես նաև ամբողջ շուկայում:

Ո՞վ է ներկայացված վարկանշային աղյուսակում: Բոլոր մասնակիցները անդրազգային բիզնես են ներկայացնում, որն ունի համաշխարհային ճանաչելիություն: Ընդ որում մոտ 40 ընկերություն հիմնված է Միացյալ Նահանգներում, 14 - ը` Ճապոնիայում, 7 - ը` Գերմանիայում և Ֆրանսիայում, 6 -ը` Մեծ Բրիտանիայում, 5 -ը` Շվեդիայում, 4 -ն` Իտալիայում և Շվեյցարիայում, 2 -ը` Հարավային Կորեայում, Հոլանդիայում և Դանիայում, և մեկական` Ավստրալիայում, Ֆինլանդիայում, Իսպանիայում, Չինաստանում, Սինգապուրում, Թայվանում և Բերմուդյան կղզիներում:

Մասնաճյուղերով ցուցակը բաժանված է հետևյալ կերպ. 15 մեքենաշինական ընկերություններ, 12 սպառողական ապրանքների արտադրողներ, 11 էլեկտրոնիկայի արտադրողներ և տեխնոլոգիական արդյունաբերության ներկայացուցիչներ, 9 մանրածախ առևտրի ընկերություններ, 8 սննդի արտադրողներ և ավիացիոն ոլորտի ներկայացուցիչներ, 7 դեղագործական ընկերություններ, 6 ​​խմիչքների արտադրողներ, 3 մեդիատեղեկատվական և արդյունաբերական կորպորացիաներ, 2 սպասարկման և լոգիստիկայի ընկերություններ, մեկ արդյունաբերական արտադրանքի արտադրող և նավթաքիմիական արդյունաբերության ներկայացուցիչ:

Ներկայացված են ցուցակի առաջին 20 կազմակերպությունները:

BMW 

 20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 78,13 բալ
Երկիր - Գերմանիա
Մասնաճյուղ - ավտոմոբիլային արդյունաբերություն

Գերմանական ավտոգիգանտը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է «Reputation Institute»-ի ցուցակը՝ հաճախորդների շրջանում ապրանքանիշի ճիշտ դիրքորոշման հաշվին, ինչպես նաև պայմանավորված շուկայում ընկերության հանդեպ մեծ հարգանքով: Բոլոր յոթ չափանիշներով BMW –ն հայտնվել էր ցուցակի լավագույն տասնյակում:  Ընկերությունը նաև պահպանում է վստահության բարձր աստիճանը գերմանական սպառողների մոտ` չնայած համաշխարհային ընդլայնմանը, որը հաճախ ուղեկցվում է արտադրանքի որակի և ապրանքանիշի կորստով:

BMW-ի հանդեպ ամենադրական գնահատականն ունեն Ռուսաստանը, Հարավային Կորեան և Ավստրալիան: Իր մրցակիցներին՝ Volvo-ին և Ford-ին, ընկերությունն առաջ է անցնում մոտ 10% - ով՝ իր ապրանքանիշը գնելու գնորդների պատրաստակամության առումով և 13% - ով՝ արտադրանքը ընտանիքի անդամներին և ընկերներին խորհուրդ տալու պատրաստակամության առումով:

 

 The Walt Disney Company 

 20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 77,76 բալլ
Երկիր - ԱՄՆ
Մասնաճյուղ - տեղեկատվություն և մեդիա

«Ամերիկյան երազանքի» արտահանումը թույլ է տալիս մուլտֆիլմերի և ֆիլմերի լեգենդար հեղինակին ամուր պահել աշխարհում ամենաբարձր վարկանիշն ունեցող ընկերություններից մեկի կարգավիճակը: 15 երկրներից 10 – ում, որտեղ անցկացվել է «Reputation Institute»–ի հարցումը, Walt Disney –ը հայտնվեց հեղինակության առաջնորդների ցանկում: Գնորդների մոտ 60% - ը ոչ միայն պատրաստ է օգտագործել ընկերության արտադրանքը, այլև խորհուրդ տալ ուրիշներին:

 

Rolex 

 

 20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 77,23 բալլ
Երկիր - Շվեյցարիա
Մասնաճյուղ - սպառողական ոլորտ

Լեգենդար շվեյցարական ժամացույցների արտադրողը փակում է 2013 թ.-ի ցուցակի առաջատարների եռյակը: Rolex –ի որակյալ արտադրանքը և սպասարկումը հանդիսանում են միջազգային էտալոն և օրինակ այլ ընկերությունների համար ոչ միայն սպառողական ոլորտում, այլև ամբողջ տնտեսության մեջ:


Google 

 20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 77,15 բալլ
Երկիր - ԱՄՆ
Մասնաճյուղ - տեղեկատվություն և մեդիա


Daimler (Mercedes-Benz) 

 20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 76,58 բալլ
Երկիր - Գերմանիա
Մասնաճյուղ - ավտոմոբիլային արդյունաբերություն


Sony

20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 76,30 բալլ
Երկիր - Ճապոնիա
Մասնաճյուղ - էլեկտրոնիկա


Microsoft 

20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 76,23 բալլ
Երկիր - ԱՄՆ
Մասնաճյուղ - տեխնոլոգիաներ


Canon 

20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 76,02 բալլ
Երկիր - Ճապոնիա
Մասնաճյուղ - էլեկտրոնիկա


Nestlé 

20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 75,21 բալլ
Երկիր - Շվեյցարիա
Մասնաճյուղ - սննդամթերք


LEGO Group 

20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 75,02 բալլ
Երկիր - Դանիա
Մասնաճյուղ - սպառողական ոլորտ


Intel 

20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 74,98 բալլ
Երկիր - ԱՄՆ
Մասնաճյուղ - տեխնոլոգիաներ


Apple 

20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 74,65 բալլ
Երկիր - ԱՄՆ
Մասնաճյուղ - տեխնոլոգիաներ


Volkswagen 

20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 74,38 բալլ
Երկիր - Գերմանիա
Մասնաճյուղ - ավտոմոբիլային արդյունաբերություն


Adidas Group 

20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 74,05 բալլ
Երկիր - Գերմանիա
Մասնաճյուղ - սպառողական ոլորտ


Johnson & Johnson 

20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 73,56 բալլ
Երկիր - ԱՄՆ
Մասնաճյուղ - սպառողական ոլորտ


Samsung Electronics 

20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 73,39 բալլ
Երկիր - Հարավային Կորեա
Մասնաճյուղ - էլեկտրոնիկա


L’Oréal 

20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 73,37 բալլ
Երկիր - Ֆրանսիա
Մասնաճյուղ - սպառողական ոլորտ


Nike 

20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 72,81 բալլ
Երկիր - ԱՄՆ
Մասնաճյուղ - սպառողական ոլորտ


Colgate-Palmolive 

20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 72,73 բալլ
Երկիր - ԱՄՆ
Մասնաճյուղ - սպառողական ոլորտ


Philips Electronics 

20 самых уважаемых компаний мира

Վստահության ցուցանիշ - 72,49 բալլ
Երկիր - Նիդեռլանդներ
Մասնաճյուղ - էլեկտրոնիկա