17:26 , 29 հուլիս, 2013
168.am-ը գրում է.
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում գործով տուժող Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց իր ճառը: Անդրադառնալով հարցերին, թե ինչ կապ ունեն գործով ամբաստանյալներ Խաչատուր Պողոսյանը, Սամվել Հարությունյանը և Վարդան Սեդրակյանը կատարված մահափորձի հետ, Լևոն Բաղդասարյանն ասաց. «Դատարանի փոխարեն չցանկանալով գնահատականներ տալ՝ մեր կարծիքով՝ այս քրեական գործով ներգրավված ամբաստանյալներն այս մահափորձի հետ կապված են այնքանով, որքանվ այն առնչվում է նյութական կողմին: Դա է պատճառը, որ յուրաքանչյուրն իր նյութականն ավելացնելու ձգտումն ու տենչը բերեց քաղաքական գործչի մահափորձն իրականացնելուն՝ մոռանալով, որ Հայրիկյանը ևս ընտանիք ու երեխա ունի, որ ձեռք են բարձրացնում մի անձի վրա, որ իրենց տարիքի չափ քաղաքական կենսագրություն ունի»: Խոսելով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի՝ Հայրիկյանի մահափորձի հետ կապված լինելու հարցին՝ Լևոն Պողոսյանն ասաց, որ վերջինս նախաքննության ընթացքում առերեսման ժամանակ Հայրիկյանից հայցում էր ներողամիտ լինել՝ հաշվի առնելով, որ ընտանիք ու փոքր երեխա ունի, որ ոչ մի անձնական խնդիր չունի Հայրիկյանի հետ, այլ մյուս ամբաստանյալի ցուցումով է կատարել հանցագործությունը՝ գումարի համար, և ընդամենը ցանկացել է քաղաքական գործչին վախեցնել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ