ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում պաշտպանության ոլորտին լրացուցիչ գումար ուղղելու նախագիծն է


15:46 , 3 հոկտեմբեր, 2020

1lurer.am-ը գրում է․

Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ի վերջին հիմնական նիստի ավարտից անմիջապես հետո Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի:

1lurer.am-ը տեղեկացավ, որ օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծն է, նաև՝ 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը:

2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի փոփոխություններով նախատեսվում է լրացուցիչ գումար ուղղել պաշտպանության ոլորտին: