«Հարգելի՛ հայրենակիցներ, այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում. ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները». Արայիկ Հարությունյան


14:42 , 3 հոկտեմբեր, 2020

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։

Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։

Մի խոսքով՝ թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։

Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը։