Գոհար Ավետիսյանը միացել է բարեգործական աշխատանքներին․ 10 ժամում հավաքվել է ավելի քան 3 000 000 ռուբլի


12:55 , 3 հոկտեմբեր, 2020

Ողջ աշխարհին հայտնի հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանը նույնպես միացել է բարեգործական աշխատանքներին և օգնություն է ցուցաբերում ԼՂՀ-ին: Դիմահարդարն իր ինստագրամյան էջով 10 րոպեի ընթացքում հավաքել է 200 000 ռուբլի: Իսկ 10 ժամ անց գումարը կազմում է 3 000 000 ռուբլի:
Գոհարը ևս փոխանցում է կատարել՝ 500 000 ռուբլի: