Դիմացիններիս շատ լավ ենք ճանաչում, այնպես որ անակնկալներ չեն եղել


12:52 , 3 հոկտեմբեր, 2020

Այն, որ թշնամին թիրախավորում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, դա դեռ չի նշանակում, որ մեր պայքարը կթուլանա, կամ դա մեզ հիասթափության կբերի։

Բնականաբար, մենք պատրաստ էինք նաև դրան։ Դիմացիններիս շատ լավ ենք ճանաչում, այնպես որ անակնկալներ չեն եղել։