Օգոստոսին Երևանում կանցկացվի «Երևանյան ամառ» ծրագիրը


16:07 , 29 հուլիս, 2013

Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ օգոստոսի 1-ից 31-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիրը, այս մասին հայտարարվել է այսօր՝ քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։ 

Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, Երևանում իրենց ամառային հանգիստն անցկացնող երեխաների առօրյան առավել բովանդակալից դարձնելու նպատակով կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ: Ծրագրի շրջանակում կանցկացվի նաև առողջապահական ակցիա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ