Այս ամենը եղել է. 1993-ի վերջ-94-ի սկիզբ


11:11 , 3 հոկտեմբեր, 2020

Այս ամենը եղել է:
1993-ի վերջ-94-ի սկիզբ:

Ադրբեջանական մեծ հարձակում՝ բոլոր ուժերի լարմամբ, մեծ զոհերով, որոշ տեղական առաջխաղացումներով, բայց ի վերջո չնչին արդյունքներով ու հետո ուժերի սպառումով, ու հայկական հակահարվածներից նահանջով ու մեծ, խայտառակ պարտություններով (օրինակ՝ Օմարի լեռնանցքում):

Հարձակվողը գերլարում է իր ուժերը, և ստանալով դիմադրություն՝ ուժասպառ է լինում, ջարդվում է ֆիզիկապես ու հոգեբանորեն:

Հաղթելու ենք:
Դուրս ենք գալու օպերատիվ տարածք:
Լուծելու ենք մեր խնդիրները:
Կերտելու ենք մեր լեգենդը: