Hraparak.am-ը գրում է․
Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր առաջնագիծ մեկնելու մասին։
«Հրապարակը» ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է, ավելի՞ է սրվել, որ Հարությունյանն էլ է որոշել մեկնել առաջնագիծ։
«Հայրենիքը փրկելու իրավիճակ է. բոլորս այս պահին պետք է լինենք առաջնագծում, Արցախում և պայքարենք մինչև վերջ»,- նշեց Պողոսյանը։
Հետաքրքրվեցինք, թե այս պահին թեժ մարտեր են ընթանո՞ւմ, պատասխանեց, որ այո։