Նավթային բիծը հասել է Թաիլանդի ափեր


15:39 , 29 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Նավթային բիծն այսօր հասել է Աո Պրաոյի լողափ՝ Թաիլանդի զբոսաշրջային Սամետ կղզու արևմտյան ափ: 

Զբոսաշրջիկները տարհանվել են, կղզու մյուս լողափերը դեռ չեն տուժել: 

Բնապահպանների գնահատականներով՝ լողափ է լցվել մոտ 5 տոննա հում նավթ: 

Արտահոսքի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է Թաիլանդի զինված ուժերի մոտ 300 ծովային հետևակ՝ հայտնում է ITAR-TASS-ը: 

2,5 կմ երկարությամբ ու 800 մետր լայնությամբ նավթային բիծը Հարավչինական ծովում ձևավորվել է լցանավից 50 տոննա հում նավթի արտահոսքի հետևանքով: