Մհեր Գրիգորյանը ժամանել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում ՌԴ փոխվարչապետ, երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ


18:49 , 2 հոկտեմբեր, 2020

Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը ժամանել է Մոսկվա: Այս մասի տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը:

Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ՝ երկկողմ տնտեսական օրակարգի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հարցերի քննարկման նպատակով: