Հարցեր առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. ունե՞ք իրական կամք և հնարավորություն խելագար Ալիևին կանգնեցնելու


15:46 , 2 հոկտեմբեր, 2020

Թորքերը թուրքերի դրդմամբ հարվածում են Հադրութին, Ստեփանակերտին...

Հարցեր միջազգային գործընկերներին և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին.

Հասկանո՞ւմ եք, որ անհնար է չպատասխանել,

Պատկերացնո՞ւմ եք պատասխանի ուղղությունները,

Հասկանո՞ւմ եք՝ ուր է գնում գործընթացը, և ինչեր դեռ կլինեն,

Ունե՞ք իրական կամք և հնարավորություն խելագար Ալիևին կանգնեցնելու,

Հետո էլի պիտի համահարթեցված անատամ տեքստեր արտասանե՞ք,

Դեռ չեք հասկացե՞լ, որ միակ ճանապարհը, որ կյանքեր կխնայի և վերջ կտա այս արհավիրքին, Արցախի անկախության րոպե առաջ ճանաչումն է: