Ջեքի Սփիյերն ու այլ կոնգրեսականներ համատեղ բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ու Թուրքիայի միջամտությունը


13:23 , 2 հոկտեմբեր, 2020

Կոնգրեսական Ջեքի Սփիյերը միացել է իր գործընկերներին և ներկայացրել բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի չսադրված հարձակումն Արցախի վրա և այդ հարձակմանը Թուրքիայի մասնակցությունն ու իրավիճակի սրումը:

«Այս բանաձևը՝ H.Res.1165-ը, արտացոլում է Կոնգրեսի երկու կուսակցությունների կողմից Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակումների, Հայաստանի ու Արցախի կենտրոններ և խաղաղ բնակչությանը հասնելու դատապարտումը: Կոնգրեսը գործի է անցել, սակայն վարչակազմը դեռևս քայլեր չի ձեռնարկում թե՛ Բաքվի անխոհեմ ագրեսիային, թե՛ Թուրքիայի միջամտությանը դեմ գնալու հարցերում»,- ասել է «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: