CDI-ը կոչ է արել Եվրոպական միությանը առավել ակտիվ դերակատարություն ստանձնել կոնֆլիկտի կարգավորման գործում


00:17 , 2 հոկտեմբեր, 2020

Քիչ առաջ ավարտվեց Կետնտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (CDI) գործադիր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էի նաև ես։ Նիստին քննարկվեց և ընդունվեց հատուկ բանաձև՝ նվիրված Արցախյան հակամարտությանը:

Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը, ի թիվս այլ գնահատականների, կոչ է արել անհապաղ վերադառնալ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կենտրոնական դերով՝ որպես համանախագահների:

CDI-ը նաև կոչ է արել Եվրոպական միությանը առավել ակտիվ դերակատարություն ստանձնել կոնֆլիկտի կարգավորման գործում:

Կազմակերպությունը նաև կոչ է արել երրորդ կողմերին զերծ մնալ ուղղակի և անուղղակի ռազմական միջամտությունից հակամարտությանը:

Բանաձևի տեքստի հղումը կտեղադրեմ ավելի ուշ: