Հայաստանում ՀՕՊ համակարգերն են աշխատում


23:19 , 1 հոկտեմբեր, 2020

Civilnet.am-ը գրում է․

Հայաստանի օդային սահմանում այսօր աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը․ «ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք։ ՀՕՊ-ի հրթիռները երբեմն մեծ աղմուկ են հանում»,- նշել է նա։ 

Երևանի և մի շարք այլ համայնքների բնակիչներ լսել ու տեսել են օդում երկու մեծ հրթիռ։ Նրանք նաև հայտնել են, որ մինչ այդ օդում երևացել են ինքնաթիռներ, որից հետո գործի է դրվել ՀՕՊ համակարգերը։

Ֆեյսբուքը ևս ողողված է տարօրինակ ձայնի մասին գրառումներով։